https://arm.sputniknews.ru/20260915/hajastanum-shat-pvogh-ka-kentrvonakan-banki-nakhagah-106876026.html
Հայաստանում շատ փող կա. Կենտրոնական բանկի նախագահ
Հայաստանում շատ փող կա. Կենտրոնական բանկի նախագահ
Sputnik Արմենիա
ԿԲ նախագահի խոսքով` այնքան փող է գալիս Հայաստան, որ ծածկում է առևտրային հաշվեկշռի բացը։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T16:32+0400
2026-09-15T16:32+0400
2026-09-15T16:41+0400
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
փող
գործարար
հայաստան
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130473_0:67:1280:787_1920x0_80_0_0_c9f3bcb2e361fd04b1c02b39e4607740.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում այսօր իրացվելիության պակաս չկա, կա ավելցուկ, այսինքն` մեր երկրում այսօր կա շատ– շատ փող։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Եթե ՌԴ–ն որոշի գազը թանկացնել, այն երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա. ԿԲ նախագահՆա չի ժխտում, որ մեր արտահանումը նվազել է, ներմուծումը` աճել, որի արդյունքում առւևտրային հաշվեկշիռը որոշակիորեն վատթարացել է, և մեր երկրից ավելի շատ փող է գնում, քան գալիս է։ Միաժամանակ Գալստյանը վստահեցնում է, որ վճարային հաշվեկշիռը` կապիտալի շուկան, գերակտիվ է։Գալստյանը պատմեց նաև, որ կան օտարերկրյա ընկերություններ, որոնք ՀՀ–ում ներդրումներ են անում` գույք են գնում, գործարան են կառուցում դրսի կապիտալով ու արտերկրում վերցրած վարկերով։«Արդյունքում, երբ առևտրային և ֆինանսական կողմերի զուտ սալդոն ենք նայում, տեսնում ենք, որ ԿԲ պահուստներն աճում են։ Այնքան փող է գալիս Հայաստան, որ ծածկում է առևտրային հաշվեկշռի բացը»,– նշեց ԿԲ նախագահը։Վառելիքի համաշխարհային գների բարձրացումը Հայաստանում կազդի գնաճի վրա. ԿԲ նախագահԳալստյանը վստահեցրեց, որ ստվերային գումարներ այս պրոցեսի մեջ չեն տեսնում. եթե նման բան լինի, հաղորդում կներկայացնեն։«Այդ միլիարդավոր դոլարների մեջ այդ ստվերայինը չէ, որ պատմություն է ստեղծում»,– ընդգծեց նա։ Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 356.2 մլրդ դրամ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130473_72:0:1209:853_1920x0_80_0_0_67f7e238abc300567240d334c0488b06.jpg.webp
կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, փող, գործարար, հայաստան, ներդրում
կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, փող, գործարար, հայաստան, ներդրում
ԿԲ նախագահի խոսքով` այնքան փող է գալիս Հայաստան, որ ծածկում է առևտրային հաշվեկշռի բացը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում այսօր իրացվելիության պակաս չկա, կա ավելցուկ, այսինքն` մեր երկրում այսօր կա շատ– շատ փող։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա չի ժխտում, որ մեր արտահանումը նվազել է, ներմուծումը` աճել, որի արդյունքում առւևտրային հաշվեկշիռը որոշակիորեն վատթարացել է, և մեր երկրից ավելի շատ փող է գնում, քան գալիս է։ Միաժամանակ Գալստյանը վստահեցնում է, որ վճարային հաշվեկշիռը` կապիտալի շուկան, գերակտիվ է։
«Ուղղակի և անուղղակի ներդրումներով, պորտֆելային ներդրումներով Հայաստան գալիս են հսկայական գումարներ։ Փողը գալիս է բանկային համակարգի միջոցով, որը հետագայում դառնում է վարկ, մասնավոր ֆիրմաների կողմից ներգրաված դրսի պարտքով, օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների միջոցով, որոնք գալիս ու հայկական պետական պարտատոմսեր են գնում։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում չկար ինստիտուցիոնալ մի ներդրող, որ գար ու դրամով արտահայտված հայկական պետական պարտատոմսեր գներ։ Այսօր մեր ամբողջ պարտքի 15 տոկոսը ինստիտուցիոնալ խաղացողների մոտ է, որի արդյունքում Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է»,– ընդգծեց նա։
Գալստյանը պատմեց նաև, որ կան օտարերկրյա ընկերություններ, որոնք ՀՀ–ում ներդրումներ են անում` գույք են գնում, գործարան են կառուցում դրսի կապիտալով ու արտերկրում վերցրած վարկերով։
«Արդյունքում, երբ առևտրային և ֆինանսական կողմերի զուտ սալդոն ենք նայում, տեսնում ենք, որ ԿԲ պահուստներն աճում են։ Այնքան փող է գալիս Հայաստան, որ ծածկում է առևտրային հաշվեկշռի բացը»,– նշեց ԿԲ նախագահը։
Գալստյանը վստահեցրեց, որ ստվերային գումարներ այս պրոցեսի մեջ չեն տեսնում. եթե նման բան լինի, հաղորդում կներկայացնեն։
«Այդ միլիարդավոր դոլարների մեջ այդ ստվերայինը չէ, որ պատմություն է ստեղծում»,– ընդգծեց նա։
Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 356.2 մլրդ դրամ: