Ֆինլանդիան հաստատել է Ուկրաինային 290 միլիոն եվրոյի չափով օգնության փաթեթ

Ֆինլանդիան որոշել է Ուկրաինային տրամադրել ՝ 290 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 34-րդ փաթեթը։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն այդ մասին հայտնել է X-ի իր էջում։

Ստուբի խոսքով՝ օգնության նոր փաթեթը ներառում է այնպիսի միջոցներ, որոնք Ուկրաինան հրատապ կերպով խնդրել էր՝ խիստ ձմռանը նախապատրաստվելու ընթացքում։ Օգնության փաթեթը հաստատվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին։ «Ուկրաինան արդեն հինգ տարի պաշտպանական պայքար է մղում։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, քանի որ դա բարոյապես ճիշտ քայլ է։ Խոսքը ողջ Եվրոպայի, և հետևաբար՝ նաև Ֆինլանդիայի անվտանգության մասին է», – գրել է նախագահը։

Ավելի վաղ Ստուբը նշել էր, որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունի պատրաստ լինել այս ձմռան իրավիճակի հետ կապված «վատագույն» սցենարին։

Leave a comment