Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։


Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Դիտումների քանակ2

Leave a comment