Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.09.2026 | 16:11

Ազգային ժողովի նիստում իր ելույթի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը սուր քննադատության ենթարկեց խորհրդարանական ընդդիմությանը՝ անդրադառնալով նրանց քաղաքական կողմնորոշմանն ու հայտարարություններին։

Ելույթի սկզբում Ալեքսանյանը դիմեց դաշնակցական պատգամավորներին՝ ամբիոնից ցուցադրելով ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինի «Spymaster» գիրքը։ Նա նշեց, որ գրքի 221-րդ էջում մանրամասն նկարագրված է, թե ինչպես է ԿԳԲ-ն գործակալներ ներդրել Դաշնակցության շարքերում, ինչի հետևանքով կառույցը կորցրել է ինքնուրույնությունն ու ամբողջությամբ ենթարկվել խորհրդային հատուկ ծառայություններին։

«Այնպես որ, տիկի՛ն Վարդանյան, երբ մեզ մեղադրում եք բոլշևիկ լինելու մեջ, դա նույնն է, ինչ մեզ մեղադրեք դաշնակցական լինելու մեջ։ Մենք դաշնակցական չենք, բոլշևիկ չենք և ԿԳԲ-ից չենք, մենք ձեզնից մեկը չենք»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցադրմանը, թե արդյոք իշխանությունը հրաժարվում է «համազգային» և «ժողովուրդ» բառերից՝ Ալեքսանյանը նշեց․

««Համազգային նպատակ» արտահայտությունը ձեզ համար ձևակերպել է ձեր թիմակից Վարդան Ղուկասյանը՝ ասելով․ «Ով միութենական պետությանը դեմ է, թրքահպատակ շան տղա է»։ Ձեր պատկերացրած համազգային նպատակն ու Հայաստանի ապագան դրա շրջանակներում են։ Ձեր ասած «ուժը» Ռուսաստանն է և ռուսական ռազմաբազան, առանց որի, ձեր ընկալմամբ, Հայաստանն անտեր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment