Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել Գյումրու ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչ է»,- ընդգծել է դիվանագետը: Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հետագա գործակցությունը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, նշել էր, որ Երևանը 102-րդ ռազմաբազայի հարցը երբեք չի բարձրացրել, սակայն եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, հայկական կողմը չի առարկի։
Մանրամասները՝ տեսաշարում: