Անհրաժեշտ քայլեր արվել են. Միրզոյանը՝ Գանձասարի շուրջ մեկնաբանությունների մասին

Անհրաժեշտ քայլեր արվել են. Միրզոյանը՝ Գանձասարի շուրջ մեկնաբանությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը համարում է, որ իր ղեկավարած գերատեսչությունն անհրաժեշտ քայլեր արել է Գանձասարում տեղի ունեցածից հետո:

Անցած շաբաթվա վերջին օտարերկրյա դիվանագետներին Ղարաբաղ այցի ընթացքում ուղեկցած նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցիներ են, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական գրքերի վերաբերյալ:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Միրզոյանն ասել է. «Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան. մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ ու պահվածքով: Մենք Մատենադարանի հետ ներգրավվեցինք, այց էր տեղի ունեցել»:

Leave a comment