Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստան ժամանած հանրահայտ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրան դիմավորում հայկական ավանդական հյուրընկալությամբ և բավականին յուրահատուկ նվերով։
«Շնորհակալություն Արմանին արջի տեսքով այս նվերի և ինձ Հայաստանում հյուրընկալելու համար։ Արդեն սիրում եմ այս վայրը»,-տեսանյութին կից գրել է Փոլը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի յութուբ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ Հայաստանում է։
Տեսանյութն՝ այստեղ