Տպավորություն է, թե ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչն այլևս տեքստում չկա. Գալյան

Տպավորություն է, թե ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչն այլևս տեքստում չկա. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եկեք մի հարցի պատասխանենք. «Արդյո՞ք կարևոր է հիմա Անկախության հռչակագրի նախաբանի նպատակադրումը՝ որն է պատմական արդարության վերականգնումը կամ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորումը, թե կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հարատև: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Գալյանը նշեց, որ կարևորը Հայաստանի հարատևությունն է, որպեսզի սերունդները ապրեն զարգացող, անկախ և ինքնիշխան պետությունում:

Անդրադառնալով Կառավարության անդամի երդման տեքստից որոշ ձևակերպումներ հեռացնելու ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին՝ Գալյանը նշեց. «Տպավորություն է, թե ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա և չի տեսնում այն, թե ինչ է տեքստով նախատեսված: Ասում ենք սիրելի ընդդիմադիր պատգամավորներ. «մենք չենք ջնջում հայրենիքը, մենք գրում ենք Հայաստանի Հանրապետություն, որովհետև մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»: Ասում ենք. «Մենք չենք հանել համազգային նպատակները: Մենք փոխակերպել և կոնկրետացրել ենք դրանք: Մենք գրել ենք, որ Հայաստանի հարատևությունը, ինքնիշխանությունը և զարգացումն են մեր նպատակները»:  Ասում եք՝ ջնջել եք ժողովուրդը, մենք ասում ենք. «Սիրելի պատգամավորներ, մենք չենք ջնջել ժողովուրդը, մենք գրել ենք, որ Կառավարության անդամը պետք է սպասարկի հանրային շահը, և պետք է գործի ամենայն պատասխանատվությամբ ներկա և ապագա սերունդների առաջ»:

Leave a comment