Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակը, ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների զարգացման և երկարաժամկետ պլանավորման կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։

ՀՀ ՊՆ

Leave a comment