Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք միշտ պատրաստ ենք բանակցությունների։ Մենք երբեք չենք հետաձգել այս բանակցությունները կամ փորձել բարդացնել դրանք», – ասել է Լավրովը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանատան կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ունի ասելիք»։
Լավրովը նշել է, որ Մոսկվան երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։
«Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են անփոփոխ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ իր դիրքորոշման շրջանակներում», – ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։