Մարդկությունը կարող է բավարար ժամանակ չունենալ՝ կանխելու արհեստական բանականության (AI) պատճառած լայնածավալ վնասը, հայտնել է «Google DeepMind» լաբորատորիայից հեռացած հետազոտող Բիլալ Չուղթային X-ում հրապարակած գրառման մեջ։
Նա նշել է, որ անձամբ հետևել է Google-ում ԱԲ-ի զարգացմանը և «խորապես մտահոգված է այս տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ»։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ ԱԲ-ն կարող է կործանել մեզ բոլորիս… Իրավիճակը միայն վատթարանալու է. կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ԱԲ-ով զբաղվող ընկերությունները ստեղծեն գերխելացի համակարգեր, որոնք բոլոր ոլորտներում զգալիորեն կգերազանցեն մարդկային կարողությունները։ Վստահ չեմ, որ այդ համակարգերը կանեն այն, ինչ մենք կցանկանանք», — գրել է աշխատակիցը, որը նախկինում զբաղվել է ԱԲ-ի անվտանգության և օպտիմալացման հարցերով։
Google-ը դեռևս չի մեկնաբանել նրա հեռանալը կամ արած հայտարարությունները։
Ավելի վաղ ծրագրավորող Ջեյքոբ Քոքսոնը հեռացել էր Anthropic ընկերությունից՝ մեղադրելով ԱԲ մոդելներ մշակողներին գերխելացի համակարգեր ստեղծելու ձգտման մեջ «մեր կյանքի հետ խաղալու» համար։ Նրա կարծիքով՝ ԱԲ ստեղծողները կարծում են, որ այդ տեխնոլոգիան կարող է «կործանել մեզ բոլորիս մինչև տասնամյակի ավարտը»։