ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։ Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 14։00-ին։

«Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 675%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.25%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.25%»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment