Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է


Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իլհամ Ալիևի և Հաքան Ֆիդանի հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

Անդրադարձ է եղել էներգետիկ ոլորտում գործակցությանը, մտքեր են փոխանակվել այդ ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր ուղիների շուրջ: Ընդգծվել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր դեր են խաղում՝ որպես Եվրոպան Ասիային կապող կամուրջ:

Ֆիդանին ընդունել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետները քննարկել են տնտեսական, առևտրային հարաբերությունները, ներդրումները, տրանսպորտային և լոգիստիկ հարցեր, անդրադարձել անվտանգության և պաշտպանության ոլորտներին: Ֆիդանը և Բայրամովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացի, նաև տարածաշրջանային խաղաղության և համագործակցության ապահովմանն ուղղված գործնական քայլերի շուրջ։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment