Իսպանիայի վարչապետն անդրադարձել է Սեուտայում միգրանտների հոսքի պատճառով առաջացած ​​ճգնաժամին

«Մեծ մասամբ խոսքը մարոկկացիների մասին է – տղամարդկանց, կանանց և հատկապես բազմաթիվ անչափահաս մարոկկացիների»,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Սեուտայում միգրանտների հոսքի պատճառով առաջացած ​​ճգնաժամի մասին։

 

«Ինձ ծիծաղելի է թվում, երբ լսում եմ, թե ինչպես են ծայրահեղ աջ թևի ներկայացուցիչները խոսում «ներխուժման» մասին։ Իրականում նրանցից շատերը անչափահասներ են կամ եղել են այդպիսին՝ տղաներ և աղջիկներ։ Ցավոք, նրանցից շատերը խեղդվել են այդ ճգնաժամի ընթացքում, մինչդեռ մյուսները պարզապես ավելի լավ ապագա փնտրելու նպատակով են եկել մի երկիր, որն ստեղծում է այդ հնարավորությունները՝ ի տարբերություն նրանց հայրենի երկրի, որտեղ նրանք գուցե չեն կարողանում դրանք գտնել»,- նշել է Սանչեսը։

Նրա խոսքով՝ Մարոկկոն պատրաստակամություն է հայտնել վերամիավորել այդ անչափահասներին իրենց ընտանիքների հետ, և որ գործընթացը ժամանակ է պահանջում․ «Սակայն մենք գործի ենք դնում պետական ​​ողջ մեխանիզմն ու բոլոր ռեսուրսները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։

«Ես երբեք չեմ ասել, թե կոշտ արձագանք չենք տա Մարոկկոյին, եթե ապացուցվի, որ հուլիսի 30-ին և 31-ին տեղի ունեցածի հետևում կանգնած է եղել Մարոկկոն՝ որպես վարչակարգ։ Սակայն առայժմ չկա որևէ հիմնավոր տեղեկություն, որը կվկայեր, թե Մարոկկոն է պատասխանատու այն հոսքի համար, որին բախվեցինք հուլիսի 30-ին և 31-ին»,- ընդգծել է վարչապետը։

Leave a comment