Իրանը մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել է չորրորդ ամերիկյան ԱԹՍ-ն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ՀՕՊ ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են չորրորդ ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարքը. հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

«Մի քանի րոպե առաջ վերջին մի քանի օրվա ընթացքում չորրորդ MQ-1 անօդաչու թռչող սարքն է հայտնաբերվել և ոչնչացվել Հորմուզի նեղուցի արևելյան մասում՝ երկրի միասնական ՀՕՊ ցանցի կողմից վերահսկվող ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի նոր, ժամանակակից ՀՕՊ համակարգի կրակի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment