ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել խմիչքի պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին։
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի ստեղծման պատմությունը, արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։ Երեկոն հնարավորություն է ընձեռել նաև քննարկելու հայկական բրենդիի նկատմամբ առկա հետաքրքրությունը և նոր շուկաներում դրա հնարավոր ներուժը։
Միջոցառմանը մասնակցել են ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։