Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա
Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօրվա դրությամբ՝ միայն մտածեք դրա մասին, կա 35 000 ապօրինի պատժամիջոց», – ասել է նա՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։
Զախարովան ընդգծել է, որ դրանք իրականում ոչ թե պատժամիջոցներ են, այլ Ռուսաստանի դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի մաս։
«Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է պատժամիջոցներ սահմանել», – պարզաբանել է դիվանագետը։