https://arm.sputniknews.ru/20260915/sev-ev-spitaki-lujsy-bacarik-lusankarchakan-cucahandes-erevanum-106833637.html
«Սև և սպիտակի լույսը». բացառիկ լուսանկարչական ցուցահանդես Երևանում
«Սև և սպիտակի լույսը». բացառիկ լուսանկարչական ցուցահանդես Երևանում
Sputnik Արմենիա
Լուսանկարչությունը 21-րդ դարում կարևորագույն մեդիաներից է, որի շնորհիվ վավերացվում են մեր պատմությունն ու կյանքը։ «Ուրիշ նորություններում» ասում է «ՀայԱրտ»… 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T11:36+0400
2026-09-15T11:36+0400
2026-09-15T11:36+0400
տեսանյութեր
լուսանկար
լուսանկարիչ
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106838022_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3d088990183c824a6b44f61f795e5be6.jpg.webp
Լուսանկարչությունը 21-րդ դարում կարևորագույն մեդիաներից է, որի շնորհիվ վավերացվում են մեր պատմությունն ու կյանքը։ «Ուրիշ նորություններում» ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։ Սեպտեմբերի 11-ին «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում բացվել է «Սև և սպիտակի լույսը» բացառիկ ցուցահանդեսը, որն առաջին անգամ Հայաստանում և ողջ տարածաշրջանում ներկայացնում է 13 երկրից 55 վարպետ լուսանկարչի 114 աշխատանք։ Ցուցադրության գլխավոր հերոսը գեղարվեստական լուսատպության 81-ամյա վարպետ Թորոս Ալաջաջյանն է։ Նրա շուրջ վեց տասնամյակի մասնագիտական վաստակն ու անձնական հավաքածուն առաջին անգամ է ներկայացվում հայրենիքում։Սոնա Հարությունյանի խոսքով՝ Անկախությունից ի վեր միջազգային լուսանկարչական արվեստի այսպիսի ցուցահանդես Հայաստանում տեղի չէր ունեցել, և այս նախագծով մենք հավակնություն ենք հայտնում դառնալու տարածաշրջանում լուսանկարչական արվեստի կենտրոն։ Ցուցահանդեսը զուգադիպել է համաշխարհային հանրության կողմից լուսանկարչության 200-ամյակի նախապատրաստական փուլին և հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին։ «Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսը «ՀայԱրտ»-ում բաց է լինելու մինչև դեկտեմբերի 11-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106838022_288:0:1728:1080_1920x0_80_0_0_9d073bcbef18c14b9acc54967d25788c.jpg.webp
տեսանյութեր, լուսանկար, լուսանկարիչ, ցուցահանդես, видео
տեսանյութեր, լուսանկար, լուսանկարիչ, ցուցահանդես, видео
Լուսանկարչությունը 21-րդ դարում կարևորագույն մեդիաներից է, որի շնորհիվ վավերացվում են մեր պատմությունն ու կյանքը։ «Ուրիշ նորություններում» ասում է «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը։
Սեպտեմբերի 11-ին «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում բացվել է «Սև և սպիտակի լույսը» բացառիկ ցուցահանդեսը, որն առաջին անգամ Հայաստանում և ողջ տարածաշրջանում ներկայացնում է 13 երկրից 55 վարպետ լուսանկարչի 114 աշխատանք։ Ցուցադրության գլխավոր հերոսը գեղարվեստական լուսատպության 81-ամյա վարպետ Թորոս Ալաջաջյանն է։ Նրա շուրջ վեց տասնամյակի մասնագիտական վաստակն ու անձնական հավաքածուն առաջին անգամ է ներկայացվում հայրենիքում։
«Ես արտիստ չեմ, ես արտիստների հետ աշխատող արհեստավոր եմ, իսկ մեր գործն է այդ վարպետների նկարները պատրաստել ճիշտ, հասկանալի և ներկայանալի ձևով։ Այս ցուցադրությունն ինձ համար սրտի ուրախություն է, տեսակ մը ծափահարություն՝ հայերու կողմից», — խոստովանում է Թորոս Ալաջաջյանը։
Սոնա Հարությունյանի խոսքով՝ Անկախությունից ի վեր միջազգային լուսանկարչական արվեստի այսպիսի ցուցահանդես Հայաստանում տեղի չէր ունեցել, և այս նախագծով մենք հավակնություն ենք հայտնում դառնալու տարածաշրջանում լուսանկարչական արվեստի կենտրոն։ Ցուցահանդեսը զուգադիպել է համաշխարհային հանրության կողմից լուսանկարչության 200-ամյակի նախապատրաստական փուլին և հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից Գագիկ Հարությունյանի 80-ամյա հոբելյանին։ «Սև և սպիտակի լույսը» ցուցահանդեսը «ՀայԱրտ»-ում բաց է լինելու մինչև դեկտեմբերի 11-ը։