Սիրիայի մի շարք շրջաններում բռնկվել է զանգվածային բողոքի ալիք մեքենայի վառելիքի գների կտրուկ աճի պատճառով։
Երկրում տնտեսական լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ դիզելային վառելիքի արժեքն աճել է 40%-ով, իսկ բենզինի գները բարձրացել են մոտավորապես 26–28%-ով։
Ցուցարարները փակել են կարևորագույն ավտոմայրուղիներն ու վառելիքի տեղափոխման երթուղիները։ Նրանք պահանջելդ են, որ իշխանություններն անհապաղ վերանայեն գնային քաղաքականությունը, նվազեցնեն վառելիքի արժեքն ու միջոցներ ձեռնարկեն կյանքի թանկացման արագ տեմպերը զսպելու ուղղությամբ։