Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային. ի՞նչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260915/hutinery-harvatsner-en-hascrel-saudjan-arabiajin-inch-e-hajtni-ajs-zhamin-106848848.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106846253_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2d90032102edf2a8e66fc8e757622093.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սաուդյան արաբիա, տեսանյութեր, տեսանյութ, видео

սաուդյան արաբիա, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Էր Ռիադը պաշտոնապես դիմել է բրիտանական իշխանություններին` դիվանագիտական և ռազմական օգնություն ստանալու խնդրանքով:

Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Եմենի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստաընկերությունը:

Ինչպես հաղորդում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, Եմենի հյուսիսում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումն էլ զանգվածային հարված է հասցրել Սաուդյան Արաբիային: Թիրախավորվել են երկրի 6 տարածաշրջաններ։

Նշվում է, որ լայնածավալ հարձակման ընթացքում հութիները կիրառել են բալիստիկ հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ամբողջ Սաուդյան Արաբիայում հնչում է օդային տագնապ, լսելի են հզոր պայթյուններ։

«Reuters» գործակալության տվյալներով` սեպտեմբերի 14–ին Սաուդյան Համիս Մուշեյթ, Աբհա և Թաիֆ քաղաքների վրա հութիների հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ:

Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը հայտնել էր, որ Էր Ռիադը պաշտոնապես դիմել է բրիտանական իշխանություններին` դիվանագիտական և ռազմական աջակցություն ստանալու խնդրանքով:

Սաուդյան կողմը Կարմիր ծովի ափի երկայնքով հութիների հարձակումը հետ մղելու, ինչպես նաև նավթային ենթակառուցվածքի պաշտպանության հարցերով ակնկալում է օպերատիվ աջակցություն:

Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնեմը գնահատում է նման քայլի ռիսկերը։ Մի կողմից Լոնդոնը վախենում է Մերձավոր Արևելքում տևական պատերազմի մեջ ներքաշվելուց, մյուս կողմից մտահոգված է երկրի նոր բյուջեի մոտալուտ ներկայացման նախօրեին բրիտանական տնտեսությանը հասցված վնասով։

Հիշեցնենք, որ հութիները հուլիսից գրեթե ամեն օր գնդակոծում են Սաուդյան Արաբիայի հարավը՝ ի պատասխան Եմենի տարածքին հասցված հարվածների:

Leave a comment