https://arm.sputniknews.ru/20260915/ozoni-pahest-ev-gvortsaran-en-vnasvel-rd-taratsashrjanneri-vra-ukrainakan-hardzakumneric-106846682.html
Ozon–ի պահեստ և գործարան են վնասվել ՌԴ տարածաշրջանների վրա ուկրաինական հարձակումներից
Ozon–ի պահեստ և գործարան են վնասվել ՌԴ տարածաշրջանների վրա ուկրաինական հարձակումներից
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հերթական անգամ հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածաշրջաններին: 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T08:33+0400
2026-09-15T08:33+0400
2026-09-15T08:33+0400
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106240009_0:52:3549:2048_1920x0_80_0_0_be15a0ffff0ab7a5e6d8aa020805942e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:«Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։«Այս պահին ընթանում է հարձակման հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրում։ Ամենակարևորը՝ զոհեր չկան։ Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում (կոտրվել են ապակիները)։ Աշխատում է օպերատիվ շտաբը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է պաշտոնյան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106240009_410:0:3141:2048_1920x0_80_0_0_91087d722ffadb9bf6c9fcb90cd7fa49.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռազմական հատուկ գործողություն
ռազմական հատուկ գործողություն
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հերթական անգամ հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածաշրջաններին:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ զոհեր և տուժածներ չկան: Գետնի վրա առկա են բազմաթիվ հետևանքներ, բռնկվել է մի քանի հրդեհ։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրերում:
«Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել են 2 բազմաբնակարան և 3 մասնավոր տների, ուսումնական հաստատության, կոմերցիոն շենքի օդափոխության և լուսամուտների ապակիները, գազատար խողովակը (կենսապահովման գործառույթները չեն տուժել), գյուղատնտեսական ձեռնարկությունների պահեստները, մթերային խանութը և Ozon-ի պահեստը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Սլյուսարը:
Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը նույնպես հայտնել է տարածաշրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հերթական հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինվորականներն ու շարժական կրակային խմբերը ողջ գիշեր աշխատել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 40 ԱԹՍ։
«Այս պահին ընթանում է հարձակման հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրում։ Ամենակարևորը՝ զոհեր չկան։ Վնասներ կան արդյունաբերական ձեռնարկություններից մեկում, ինչպես նաև մի քանի բնակելի օբյեկտներում (կոտրվել են ապակիները)։ Աշխատում է օպերատիվ շտաբը»,- Telegram-ի իր ալիքում հայտնել է պաշտոնյան։