ՊՆ-ում քննարկվել են անվտանգության, պաշտպանության բնագավառում ԳԴՀ-ի հետ համագործակցության զարգացման հարցերը

Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։

ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment