2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 149,942.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․1%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4․3%-ով և կազմել 87,537.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 1%-ով և կազմել 1,580.2 տոննա։

Մակարոնեղենի արտադրությունն աճել է 17․7%-ով և կազմել 2,580.8 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 1․7%-ով՝ կազմելով 4,773.9 տոննա։

Leave a comment