Ռուսական գազը փոխում ենք եվրոպական խոստումներով և Ադրբեջանի էլեկտրաէներգիայով. Բալասանյան

https://arm.sputniknews.ru/20260914/rusakan-gazy-pvokhum-enq-evrvopakan-khvostumnervov-ev-adrbejani-elektraenergiajvov-balasanjan-106839593.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104630245_177:0:1600:1067_1920x0_80_0_0_109574079b40bbac6ff3a890bfff9430.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թուրքիա, վրաստանի հանրապետություն, գրիգոր բալասանյան

գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թուրքիա, վրաստանի հանրապետություն, գրիգոր բալասանյան

Բաժանորդագրվել

Բալասանյանն ընդգծում է` չի կարելի ազգային արժեքները դնել մի նժարին, մյուսին դնել փողն ու շահը։ Այդ ժամանակ դու աշխարհի համար դառնում ես անհասկանալի։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ռուսական գազը փոխում է եվրոպական խոստումներով և ադրբեջանական էլեկտրաէներգիայով. սա Հայաստանի համար ոչ թե իրական այլընտրանք է ստեղծում, այլ մեկ կախվածությունը փոխարինում է մյուսով։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:

Միջազգայնագետը նշում է, որ Եվրոպական Միությունը նախորդ տարվանից սկսել է Կենտրոնական Ասիայից էլեկտրաէներգիան մալուխով Եվրոպա արտահանելու նախագիծ, որը պետք է անցնի Ադրբեջանով։

«Ադրբեջանն ասում է՝ Հայաստանում մենք արդեն որոշել ենք, որտեղ գծերը պիտի դնենք՝ Հայաստանով Թուրքիա։ Դրա համար են Հայաստանին փորձում միացնել թուրք-ադրբեջանական էներգետիկ համակարգին, որ ՀՀ–ն տրանզիտի մեջ հանկարծ այդ թույլ օղակը չլինի։ Խնդիր է դրված Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգիան կաբելով անցկացնել Կասպից ծովով Ադրբեջան, Ադրբեջանից՝ Հայաստան, Թուրքիա և Եվրոպա»,–բացատրում է Բալասանյանը։

Դրա համար է Եվրոպան կարևորում տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Բալասանյանը վստահ է` երբ Եվրոպան այդ հոսանքը ստանա, դրանից հետո նրանց համար միևնույն է` Ադրբեջանը կանջատի, թե չի անջատի, էլեկտրաէներգիայի խափանում կլինի, թե ոչ.
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանը հանկարծ այլընտրանք չունենա։ Երբ անընդհատ այլընտրանքի մասին են խոսում, ուրեմն վտանգն այդտեղ է։ Այստեղ այլընտրանք չէ։ Մենք ռուսական գազը փոխում ենք եվրոպական խոստումներով և ադրբեջանական էլեկտրաէներգիայով»,–նշեց նա։

Բալասանյանը որպես օրինակ է բերում Վրաստանի փորձը՝ հիշեցնելով Աջարիայի թուրքականացման հետևանքները։

«Գնացեք Վրաստան, հարցրեք՝ գո՞հ են վրացիները։ Եթե գոհ լինեին, ադրբեջանական գազը չէին փոխի ռուսականի կրկին։ Այսպես ասած` իրենց թշնամու հետ են գնում համագործակցության, որտեղ շատ լավ հասկանում են այդ «թշնամուց» քաղաքակրթական վտանգ չունեն, որովհետև երկուսն էլ ուղղափառ են, բայց թյուրքական աշխարհից իրենք ունեն վտանգ։ Վրացի պատգամավորներն արդեն Բաթումում թուրքական թաղամաս չեն կարող մտնել։ Վրացին խաչով չի կարող մտնել Բաթումի թուրքական թաղամաս։ Հիմա այդ Բաթումի փայլփլուն լույսերով զմայլվողները պիտի հասկանան, որ այդ փայլփլունի հետևը վրաց ժողովրդի ողբերգությունն է»,–ասում է միջազգայնագետը։

Բալասանյանն ընդգծում է` չի կարելի ազգային արժեքները դնել մի նժարին, մյուսին դնել փողն ու շահը։ Այդ ժամանակ դու աշխարհի համար դառնում ես անհասկանալի, ու այդ դեպքում են արդեն եվրոպական երկրների դեսպանները գնում են Շուշի, սկսում ծիծաղել ադրբեջանցիների արած «կապիկությունների» վրա։

Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։

Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։ Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

Leave a comment