Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրիին

https://arm.sputniknews.ru/20260914/ruben-vardanjani-kiny-geghankarchakan-havaqatsu-e-nviraberel-gjumriin-106838799.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1967/44/19674464_111:0:1531:1065_1920x0_80_0_0_d7a8d2bd2a713941636584b64e59e0ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյումրի, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նկար

գյումրի, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, նկար

Բաժանորդագրվել

Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց–թանգարանին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, 20 մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին: Այդ մասին այսօր Ռուբեն Վարդանյանի գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Հայտարարության մեջ նշվում է, որ «Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված 20 գործերը «100 կտավ» հավաքածուից են, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց–բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:

«Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին, ներառում են Բելերֆոն Դալլաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։ Այդ աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Զոնաբենդն իր խոսքում նշել է, որ ամուսնու համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, Վարդանյանի կողմից նախաձեռնված Բարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման և ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։

«Ուրախ եմ, որ «100 կտավ» հավաքածուից ընտրված և թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,– ասել է Զոնաբենդը:

Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանն իր հերթին նշել է, որ կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց–թանգարանին և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն քաղաքի արվեստասեր բնակչությանն ու ու հյուրերին:

Leave a comment