Արհեստական բանականությանը (ԱԲ) անհրաժեշտ միակ վերահսկողությունը կամ «պաշտպանիչ մեխանիզմը» ՈՒԺԵՂ և ԽԵԼԱՑԻ (բարձր IQ ունեցող) ՆԱԽԱԳԱՀՆ է, իսկ ԱՄՆ-ն դա ունի՝ առավել քան բավարար չափով։
Թրամփի վարչակազմը թույլ չի տվել ԱԲ-ի ոլորտի «գործիչներին» (ինչպիսին է Դարիոն՝ Anthropic-ից, ով այժմ ձևանում է իբրև «կատարյալ փոքրիկ հրեշտակ») վատ կամ պոտենցիալ վատ «բաներ» անել, և մենք կշարունակենք այդպես վարվել։ Մենք արդեն իսկ հսկայական ՔՐԵԱԿԱՆ և ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ուժ ունենք այդ ընկերությունների նկատմամբ։
ԱԲ-ի և տվյալների կենտրոնների դեմ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ դավադրություն է ընթանում, և միակը, ով դրանից գոհ է, Չինաստանն է։ ՆԱ, ՈՎ ՀԱՂԹՈՒՄ Է ԱԲ-Ի ՈԼՈՐՏՈՒՄ, ՀԱՂԹՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։
Մենք առաջ ենք անցել Չինաստանից և մյուս բոլորից ու կշարունակենք պահպանել այդ առավելությունը։ Դավադրության տեսությունների կողմնակիցնե՛ր, պետական դավաճաննե՛ր և գաղտնի տեղեկություններ արտահոսողնե՛ր, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ