Եվրոպացի դեսպաններն ամեն պահի կարող են գալ Մատենադարան․ տնօրենը՝ Հաջիևի «շոուի» մասին

https://arm.sputniknews.ru/20260914/evrvopaci-despannern-amen-pahi-karvogh-en-gal-matenadaran-tnoreny-hajievi-shvoui-masin-106835009.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2040/15/20401568_47:0:1470:1067_1920x0_80_0_0_911e599b32724d91bc3d25c134b693fb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մատենադարան, գանձասարի վանք, արցախ, արա խզմալյան

մատենադարան, գանձասարի վանք, արցախ, արա խզմալյան

Բաժանորդագրվել

Ըստ Խզմալյանի՝ Մատենադարանը ոչ պատշաճ դրսևորումներին պետք է արձագանքի լուրջ գիտական կառույցի, գիտական կենտրոնի հեղինակությամբ և ծանրակշռությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ցանկացած դիվանագետ, գիտնական կամ այլ գործիչ, հայկական պատմամշակութային արժեքների վերաբերյալ դույզն-ինչ կասկած ունենալու դեպքում կարող է այցելել Մատենադարան և անձամբ ծանոթանալ դրանց՝ բնօրինակ տարբերակով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնալով օկուպացված Արցախում Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Գանձասարն աղվանական է, Հասան-Ջալալյանն աղվան է և այլն։

Նշենք, որ սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս այցը և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։ Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

«Չկա որևէ կրկնօրինակ այնտեղ (Արցախում) ցուցադրված, որի բնօրինակը Մատենադարանում չկա։ Բացի այդ, բնական է, որ կրկնօրինակները ցուցադրվեին, որովհետև մենք խոսում ենք բացառիկ ձեռագրական գանձերի մասին: Աշխարհն այսօր բաց է, և այդ նույն դեսպանները, դիվանագետները, անգամ իբրև զբոսաշրջիկ, կարող են մուտք գործել Մատենադարան, միանալ տարեկան այն 100 000 զբոսաշրջիկներին, որոնց մեջ զգալի թիվ են կազմում օտարազգիները, և տեսնել, թե ինչ կա Մատենադարանում»,- ասաց Խզմալյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Մատենադարանից դեռ որևէ պաշտոնական արձագանք չի եղել կատարվածին, Խզմալյանը շեշտեց՝ թանգարանը համաշխարհային հեղինակություն, միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն է և չի կարող ամեն պատահական կամ կանխամտածված քայլի ի պատասխան դրսևորել անհանգստություն, տագնապ և այլն:

«Մատենադարանը ինքնահաստատման կարիք չունի: Մենք հատուկ ինչ-որ բան ապացուցելու խնդիր չունենք։ Դրանք մեր արժեքներն են և այդ արժեքների վրա ենք ամուր կանգնած, վախենալու և տագնապելու ոչինչ չունենք: Եվ պիտի ուղղակի նման բոլոր բաներին արձագանքենք ձեռագրական այս ավանդույթն ու ժառանգությունն ունենալով: Մենք նման դրսևորումներին պիտի նաև արձագանքենք լուրջ գիտական կառույցի, գիտական կենտրոնի հեղինակությամբ և ծանրակշռությամբ»,- նշեց թանգարանի տնօրենը:

Խոսելով գրչության կենտրոն Գանձասարից պահպանված ամենահին ձեռագրի մասին՝ ընդգծեց, որ Վեհափառի Ավետարանն է, որը 909 թվականով է թվագրում։ Խզմալյանը նաև շեշտեց, որ Գանձասարում գրված մյուս հնագույն ձեռագրերն արդեն թվագրվում են 12-րդ դարով:

Հիշեցնենք, որ Հաջիևի ներկայացրած թանգարանային վերատպության գրքում էջերից մի քանիսի դատարկ լինելն իր պատճառն ունի։ Երբ Արցախի Գանձասարի վանական համալիրում ժամանակին բացվել էր Մատենադարանի մասնաճյուղ-թանգարանը, ցուցադրության համար պատրաստվել էին Մատենադարանի հայտնի ձեռագրերի տեսողական կրկնօրինակներ: Քանի որ թանգարանում գիրքը դրվում է բացված վիճակում և այցելուներին երևում է միայն երկու էջ, տպագրական ծախսերը խնայելու նպատակով տպագրվում և ձևավորվում են միայն այդ երկու էջերը, իսկ գրքի մնացած (չերևացող) էջերը միտումնավոր թողնվում են դատարկ:

Գանձասարի վանքի պատմությունն ու հայկականությունը փաստող բնօրինակ ձեռագրերը երբեք չեն տեղափոխվել Արցախ և միշտ պահվել ու այսօր էլ պահվում են Երևանում՝ Մատենադարանի հիմնական պահոցներում:

Հավելենք, որ Հաջիևի ներկայացրած շոուին և օտարերկրյա դիվանագետների այցին երեկվանից արձագանքում են հասարակական, քաղաքական տարբեր գործիչներ՝ կոչ անելով օտաերկրյա դիվանագետներին հրավիրել Մատենադարան՝ ներկայացնելու իրական պատմությունը։ Կատարվածին արձագանքել է նաև Հասան-Ջալալյանների ժառանգորդ, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ հերքելով Հաջիևի հայտարարություններն Արցախի նշանավոր իշխանի հայ չլինելու մասին։ Հայոց ցեղասպանության թանգարանի-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն էլ առաջարկում էր նույն դիվանագետներին դիմել ՀՀ-ում հավատարմագրված իրենց գործընկերներին, որ նրանք այցելեն Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրերի բնօրինակներին։ Նա հայտարարել էր՝ կան ճշմարտություններ, որոնք ոչ մի նավթով ու գազով չես գնի։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ անձամբ այցելել է Երևանի Մատենադարան: Հավելենք՝ Գրոնոն Հաջիևի կազմակերպած ներկայացմանը մասնակցած դիվանագետներից մեկն էր։

Leave a comment