«Վտանգավոր» սալտո. Իլյա Մալինինը խախտել է կեսդարյա արգելքը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ն ներկայացնող գեղասահորդ Իլյա Մալինինը Օլիմպիական խաղերում կատարել է գեղասահքի ամենաաղմկահարույց հնարքներից մեկը՝ հետադարձ սալտոն (backflip)՝ վայրէջք կատարելով մեկ ոտքի վրա։ Այս էլեմենտն արգելված էր գրեթե 50 տարի՝ սկսած 1976 թվականից, երբ Թերի Կուբիչկայի դեբյուտից հետո այն որակվեց` որպես չափազանց վտանգավոր և անհնարին՝ գնահատման համար։ Տասնամյակներ շարունակ մարզիկները տուգանվում էին այս հնարքի համար, և միայն 2024 թվականին է պաշտոնական արգելքը հանվել։
     Մալինինի հաջողությունը նաև մարզական ամուր գեների արդյունք է. նրա ծնողները Ուրալից են և ժամանակին եղել են ԽՍՀՄ ու Ռուսաստանի առաջնությունների հայտնի գեղասահորդներ։ Վերադարձնելով լեգենդար հնարքը Օլիմպիական հարթակ՝ Մալինինը ոչ միայն ցուցադրեց տեխնիկական բացառիկ հնարավորություններ, այլև ազդարարեց գեղասահքի կանոնների և հնարավորությունների նոր դարաշրջանի մեկնարկը։

Leave a comment