Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը դեռ կա․ պատգամավոր

https://arm.sputniknews.ru/20260914/turqiajic-hajastani-ughghutjamb-razmakan-agresiaji-vtangy-der-ka-patgamavvor-106825937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը դեռ կա․ պատգամավոր

Sputnik Արմենիա

Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը դեռ կա․ պատգամավոր

2026-09-14T15:46+0400

true

PT2M14S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106825639_304:0:1744:1080_1920x0_80_0_0_6a5501c0b53221286ac67d5835201a57.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա, էդգար ղազարյան, հայաստան, видео

ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա, էդգար ղազարյան, հայաստան, видео

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է գոյություն ունենալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար անվտանգային իմաստով լավ հետևանքներ չի ունենա։ Պնդել էր՝ որևէ ռազմաբազա պետք է լինի ՀՀ-ում, և եթե ռուսները չլինեն, ապա թուրքերը կլինեն։

«Ռուսական 102-րդ ռազմաբազան, ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանում տեղակայված են (հայ-թուրքական սահմանին) հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում։ Դրանք մաս են կազմում մեր երկրի անվտանգային համակարգի։ Մեր զինված ուրժերը ռուսական ռազմաբազայի հետ ունեն սինխրոնացման հստակ գործողությունների պլան և՛ խաղաղ, և՛ ռազմական դրության պայմաններում։ Եթե մեր երկրի անվտանգության համակարգից դուրս է բերվում որևէ բաղադիչ ու այն չի փոխարինվում համարժեք բաղադրիչով, որը կլրացնի այդ անվտանգային համակարգը, հետևաբար բարդ կլինի մեղմել ռիսկերը։ Թուրքիայից Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Թուրքիան Հայաստանին չի վերաբերվում որպես բարեկամ պետություն»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ արդյոք միայն ռազմաբազան է զսպում Թուքրիային՝ Հայաստանի վրա չհարձակվելու առումով, Ղազարյանը պնդեց՝ երկու երկրի սահմանին տեղակայված են նաև ՌԴ անվտանգության դաշնային սահմանապահ զորքերը, իսկ ռազմաբազան որոշակի ժամանակահատվածում դիմադրություն ցույց տալու խնդիր ունի։ Պատգամավորը նաև նշեց, որ 102-րդ ռազմաբազան հանդիսանում է ՌԴ ԶՈւ Հարավային օկրուգի մի առանձին ստորաբաժանում, ու ըստ ռազմական պլանի ենթադրվում է, որ անհրաժեշտ աջակցություն կստանան իրենց վրա որևէ հարձակման դեպքում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

Leave a comment