Նավթն ու գազը՝ ընդդեմ պատմության․ մասնագետները պատասխանում են Հաջիևին

https://arm.sputniknews.ru/20260914/navtn-u-gazy-ynddem-patmutjan-masnagetnery-pataskhanum-en-hajievin-106825092.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/15/67563041_114:0:1934:1365_1920x0_80_0_0_a08e1607e236453bd93fa75dd8e7f8e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ դեմոյան, արցախ, գանձասարի վանք, ադրբեջան, հայ-ադրբեջանական

հայկ դեմոյան, արցախ, գանձասարի վանք, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Դեմոյանն առաջարկում է նույն դիվանագետներին դիմել ՀՀ-ում հավատարմագրված իրենց գործընկերներին, որ նրանք այցելեն Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրերի բնօրինակներին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սա այն դեպքն է, երբ իրական կամ երևակայական հաղթանակը սկսում է գլխապտույտ առաջացնել, ու հաղթողը տրվում է տրամաբանությունից ու բանականությունից դուրս գործողություններ ու քայլեր թույլ տալու գայթակղությանը: Գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը՝ արձագանքելով դիվանագետների՝ բռնազավթված Արցախ այցին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի «ներկայացմանը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 11-12-ն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր այց օկուպացված Արցախ։

«Դեսպաններին հայկական ձեռագիր մատյանների պատճեններ ցույց տալն ու էժանագին կրկես-շոու սարքելն ադրբեջանական կողմի համար երաշխավորված կրկնակի պարտություն էր: Այդ հայերեն ձեռագրերի բնօրինակներն իսկապես գոյություն ունեն և այսօր դրանք պահպանվում են Մատենադարանում և աշխարհի այլ գրադարաններում, ինչը փաստագրված ու գիտականորեն ուսումնասիրված է վերջին 150 տարիների ընթացքում, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների կողմից»,- գրում է Դեմոյանը։

Պատմաբանի խոսքով՝ այդ ձեռագրական ժառանգությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև Կովկասում հաստատված թյուրքալեզու տարբեր ցեղերի ու ցեղախմբերի պատմությունն ուսումնասիրելու համար, ինչը և արել են բազմաթիվ ադրբեջանցի պատմաբաններ ու հետազոտողներ վերջին 80 տարիների ընթացքում:

Դեմոյանն առաջարկում է նույն դիվանագետներին դիմել ՀՀ-ում հավատարմագրված իրենց գործընկերներին, որ նրանք այցելեն Մատենադարան՝ ծանոթանալու ձեռագրերի բնօրինակներին։

Շեշտում է՝ որքան ցանկալի ու հաճելի է հաղթողի դիրքից ամեն ինչ պնդելն ու ամրագրելը, բայց կան ճշմարտություններ, որոնք ոչ մի նավթով ու գազով չես գնի:

Հասան-Ջալալյանների ժառանգորդի արձագանքը

Հիքմեթ Հաջիևը նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ասել էր, թե Գանձասարը աղվանական է, իսկ Հասան-Ջալալյաններին էլ կովկասյան աղվանցի էր ներկայացրել։ Հասան-Ջալալյանների ժառանգորդ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն էլ հրապարակային հերքել է Հաջիևին՝ փաստական, պատմական տարբեր տվյալներ ներկայացնելով, որ Հասան-Ջալալյանը ծագումով հայ է։

Նա հիշեցնում է, որ խոսելով Գանձասարի եկեղեցու կառուցման մասին՝ պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ եկեղեցին կառուցել է «Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:

Պարզվում է, որ տարիներ առաջ Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ցանկանալով պարզել Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռոհան քոլեջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմության մասնագետ Ռոբերտ Հյուսենին: Վերջինս նամակով պատասխանել է, որ նրա ծագումը հայկական է։ Իսկ թե որտեղի՞ց օտարահունչ անունը․ ըստ Ստեփան Հասան-Ջալալյանի՝ այն ժամանակներում Արցախում և Հայաստանի մյուս մասերում մեծ տարածում ունեին ոչ հայկական, նույնիսկ ոչ քրիստոնեական, օտար անունները, ինչպես Հասան, Վախթանգ, Քուրդ և այլն։ Ըստ նրա՝ դա զարմանալի չէ, թե հաշվի առնենք Իրանի, ապա արաբական խալիֆայության, նրանց միջոցով էլ` օտար մշակութային միջավայրերի ազդեցությունը Հայաստանի ու ժողովրդի վրա։

«Հասան»-ը արաբերեն բառ է, որ նշանակում է «գեղեցիկ տղամարդ»: Արցախի իշխանաց իշխան Հասանին անվանում էին նաև «Ջալալ» և «Դոլա», որոնք նույնպես արաբերեն են: «Ջալալ»-ը նշանակում է «փառք, վեհություն, մեծություն», իսկ «Դոլա»-ն ծագում է «դավլաթ-դովլաթ» բառից և նշանակում է «հարստություն, մեծություն, ինչք, պետություն, իշխանություն»:

Արցախահայությունն իր իշխանին` Հասանին, մեծարելով կոչել է «Ջալալ-Դոլա», որ բառացի թարգմանաբար նշանակում է «փա՛ռք պետությանը», «փա՛ռք իշխանությանը»:

Leave a comment