Ռուբինյանը ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանին նոր պաշտոնում կնշանակի. ArmLur

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը աշխատանքից ազատել է Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ Վլադիմիր Խաչատրյանին։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով Վլադիմիր Խաչատրյանի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը՝ կարգադրում եմ 2026 թվականի սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ Վլադիմիր Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է նրա կարգադրության մեջ։

ArmLur.amի տեղեկություններով` այս պաշտոնի համար արդեն թեկնածու կա․ Խաչատրյանի փոխարեն Ռուբինյանը նպատակ ունի  նշանակել նախկին ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։

Leave a comment