https://arm.sputniknews.ru/20260914/hetevanqnery-mtahvogich-en-peskvovy-saudjan-arabiajum-navtatari-vra-hardzakman-masin-106825269.html
Հետևանքները մտահոգիչ են. Պեսկովը՝ Սաուդյան Արաբիայում նավթատարի վրա հարձակման մասին
Հետևանքները մտահոգիչ են. Պեսկովը՝ Սաուդյան Արաբիայում նավթատարի վրա հարձակման մասին
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կկարողանա լրացուցիչ քանակությամբ նավթամթերք ուղարկել համաշխարհային շուկաներ՝ ներքին պահանջարկը ապահովելուց հետո: 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T15:30+0400
2026-09-14T15:30+0400
2026-09-14T15:30+0400
դմիտրի պեսկով
սաուդյան արաբիա
նավթ
ռուսաստան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_0:0:1501:844_1920x0_80_0_0_b0b551c1490a82152acfc1e7e525f5e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայում նավթամուղի շարքից դուրս գալով համաշխարհային շուկաներ չի մտել մատակարարումների ավելի քան 4 տոկոսը, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել համաշխարհային տնտեսությունների մոտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ իր տարածքում կառուցված նավթամուղը, որը նախատեսված է արևելյան հանքավայրերից նավթը դեպի երկրի արևմուտքում գտնվող նավահանգիստներ մղելու համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ենթարկվել է Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, և դրա աշխատանքը կասեցվել է: Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին շաբաթ գիշերը կարգադրել է անհապաղ հետաքննություն սկսել Սաուդյան Արաբիայում նավթամուղին հասցված հարվածի առնչությամբ և պարզել, թե ով է արձակել դրոնները:«Միայն Սաուդյան Արաբիայում նավթամուղները չգործելու պատճառով գլոբալ մատակարարումների ավելի քան 4 տոկոսը չի մտնում համաշխարհային շուկաներ։ Դա չի կարող չունենալ լրջագույն հետևանքներ և չհարուցել համաշխարհային տնտեսությունների անհանգստությունը», – ասել է Պեսկովը լրագրողներին։Նրա խոսքով՝ Ռուսաստանը կկարողանա լրացուցիչ քանակությամբ նավթամթերք ուղարկել համաշխարհային շուկաներ՝ ներքին պահանջարկը ապահովելուց հետո:Ռուսաստանում այս ամառ վառելիքի մատակարարման հետ կապված խափանումներ են առաջացել։ Իրավիճակը բարելավելու համար կառավարությունն արդեն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ վառելիքի արտահանման արգելք, ներմուծման և երկրում արտադրության աճի համար հարկային արտոնությունների տրամադրում։ Օգոստոսի սկզբին ՌԴ իշխանությունները պայմանավորվել էին, որ տարածաշրջանային օպերատորների միջոցով նավթամթերքով կապահովվեն նաև անկախ բենզալցակայանները։
սաուդյան արաբիա
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp
դմիտրի պեսկով, սաուդյան արաբիա, նավթ, ռուսաստան, մերձավոր արևելք
դմիտրի պեսկով, սաուդյան արաբիա, նավթ, ռուսաստան, մերձավոր արևելք
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կկարողանա լրացուցիչ քանակությամբ նավթամթերք ուղարկել համաշխարհային շուկաներ՝ ներքին պահանջարկը ապահովելուց հետո:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայում նավթամուղի շարքից դուրս գալով համաշխարհային շուկաներ չի մտել մատակարարումների ավելի քան 4 տոկոսը, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել համաշխարհային տնտեսությունների մոտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միայն Սաուդյան Արաբիայում նավթամուղները չգործելու պատճառով գլոբալ մատակարարումների ավելի քան 4 տոկոսը չի մտնում համաշխարհային շուկաներ։ Դա չի կարող չունենալ լրջագույն հետևանքներ և չհարուցել համաշխարհային տնտեսությունների անհանգստությունը», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կկարողանա լրացուցիչ քանակությամբ նավթամթերք ուղարկել համաշխարհային շուկաներ՝ ներքին պահանջարկը ապահովելուց հետո:
«Քանի որ մեր ներքին շուկան երաշխավորված հագեցած է, օրակարգում կհայտնվի արտահանման արգելքի վերացման հարցը։ Եվ այդ դեպքում լրացուցիչ քանակը կարող է ուղղվել համաշխարհային շուկաներ», – ասել է Պեսկովը։
Ռուսաստանում այս ամառ վառելիքի մատակարարման հետ կապված խափանումներ են առաջացել։ Իրավիճակը բարելավելու համար կառավարությունն արդեն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ վառելիքի արտահանման արգելք, ներմուծման և երկրում արտադրության աճի համար հարկային արտոնությունների տրամադրում։ Օգոստոսի սկզբին ՌԴ իշխանությունները պայմանավորվել էին, որ տարածաշրջանային օպերատորների միջոցով նավթամթերքով կապահովվեն նաև անկախ բենզալցակայանները։