Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացրել են Հայաստանի ազգային հավաքականի տնային ու արտագնա նոր մարզաշապիկները։
Նոր մարզաշապիկների ձևավորումը ոգեշնչված է հայկական զարդագրությանը բնորոշ յուրահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկի վրա օգտագործվել են թռչնագրային նախշազարդեր, իսկ արտագնա տարբերակի դիզայնի համար ներշնչանքի աղբյուր են դարձել հայկական մատյանները եզերող զարդանախշերը։
Այս կերպ դարավոր պատմություն ունեցող զարդագրական տարրերը դարձել են Հայաստանի ազգային հավաքականի նոր կերպարի բաղկացուցիչ մասը։
Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի վերաբերյալ ՀՖՖ-ն տեղեկություն կհրապարակի առաջիկայում։
Մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակը նկարահանվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։