Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ (PAN.am)

Մեկնարկել են Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի և Հրազդան գետի վրայով անցնող կամրջի շինարարական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նախագծով Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մետր երկարությամբ նոր կամուրջ։ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում նախատեսվում է նաև կառուցել ճանապարհային նոր հանգույցներ՝ ներառյալ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։

Իջատեղերն ու երկրորդային ճանապարհները ներառող ամբողջ ճանապարհային համակարգի երկարությունը կազմելու է 6.6 կմ։ Ճանապարհի հիմնական հատվածն ունենալու է երթևեկության վեց գոտի։

«Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment