Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր


ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների և ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման և փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


 


Քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։


 

Դիտումների քանակ10

Leave a comment