Գաբրիելյանը 36 ժամում լողալով անցել է Սևանը (PAN.am)

Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը՝ լողալով ընդհանուր 74 կմ։ Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում:

«Մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 19:45-ին, Ծովակ գյուղի ափից, հայտնում է Sputnik Արմենիան:

Մոտ 36 ժամ ջրում անցկացնելուց հետո լողորդը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 6-ին, հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։

Հովհաննեսը նման փորձեր նախկինում ևս մի քանի անգամ է կատարել՝ անցյալ տարի և այս տարի՝ ամիսներ առաջ, սակայն այդ ժամանակ նրան չի հաջողվել հասնել վերջնակետին։

Սևանա լիճը երկարությամբ լողալով անցնելու փորձեր նախկինում կատարել են նաև այլ լողորդներ, սակայն նրանց նույնպես չի հաջողվել հասնել նպատակին։

Leave a comment