ՀԱՊԿ-ի և Բելառուսի դեպքում զայրույթ կա, Ադրբեջանի դեպքում՝ ոչ. Վարդևանյանը` իշխանությանը

https://arm.sputniknews.ru/20260914/hapk-i-ev-belarusi-depqum-zajrujt-ka-adrbejani-depqum-voch-vardevanjany-ishkhanutjany-106827791.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049918_2:0:1425:1067_1920x0_80_0_0_aaaa33578dd12c4f5fbfea1da15a791e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով), հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ադրբեջան, հիքմեթ հաջիև

արամ վարդևանյան, աժ (ազգային ժողով), հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բելառուս, ադրբեջան, հիքմեթ հաջիև

Բաժանորդագրվել

Արամ Վարդանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը նույն կոշտությամբ չարձագանքեց Հաջիևի` Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ-ում իշխանական պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նրանք կոշտ և էմոցիոնալ գնահատականներ են հնչեցնում ՀԱՊԿ-ի և Բելառուսի հասցեին, մինչդեռ Ադրբեջանի գործողություններին նույն կերպ չեն արձագանքում։

Վարդևանյանն այս մասին խոսեց միջազգային պայմանագրի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով նախորդ ելույթներում ՀԱՊԿ-ի և Բելառուսի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հնչեցրած գնահատականներին։
Նա նշեց, որ այդ գնահատականներից որոշների հետ իրենք ևս կարող են համաձայնել և անգամ ավելի կտրուկ դիրքորոշում հայտնել, սակայն խնդիրը տարբեր իրավիճակներում իշխանության արձագանքի տարբերությունն է։

«Դիսոնանսը, իմ կարծիքով, նաև մեր հայրենակիցների մոտ առաջանում է նրանից, որ դուք այդքան էմոցիոնալ, խիստ արձագանքում եք ՀԱՊԿ-ի, Բելառուսի վերաբերյալ հարցերին, բայց նույն կերպ չեք արձագանքում Ադրբեջանին»,– ասաց Վարդևանյանը։

Նա իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի գործողություններին, Բաքվում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքին ու խոշտանգումների դեպքերին համարժեք գնահատական չտալու համար։

Վարդևանյանը որպես օրինակ հիշատակեց նաև Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները։

«Նույն էմոցիայով որևէ կերպ նույնիսկ իրար մոտ արձագանք չեղավ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին։ Գնահատական տվեցիք, բայց էմոցիոնալ հարթությունները, ժողովրդի լեզվով ասած, սարեր-ձորեր են»,– նշեց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ արտաքին հարաբերություններում հավասարակշռված գնահատականներ տալը ճիշտ մոտեցում է, սակայն իրեն հետաքրքրում է, թե ինչու Ադրբեջանի դեպքում իշխանության արձագանքն այլ է։

«Խաղաղության օրակարգն առաջնային է, իհարկե, բայց նույն զայրույթը ինչո՞ւ չի առաջանում, երբ, օրինակ, մեզ ասում են՝ ձեր Անկախության հռչակագիրը պետք է փոխեք։ Ո՞նց կարող են ասել»,– եզրափակեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։
Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։
Հաջիևը հայտարարել էր, որ Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Նավթն ու գազը՝ ընդդեմ պատմության․ մասնագետները պատասխանում են Հաջիևին

Leave a comment