BRICS-ի երկրները այլընտրանք են փնտրում դոլարին

BRICS-ի երկրները Նյու Դելիում ընթացող գագաթնաժողովի շրջանակում քննարկում են այլընտրանքային վճարային մեխանիզմների ստեղծման և առևտրի դիվերսիֆիկացման հարցերը՝ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցային ճնշման պայմաններում, հայտնում է CNBC-ն։ Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի առաջնորդները։

Միավորման մասնակիցները քննարկում են ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնումը՝ գործարքային ծախսերը նվազեցնելու նպատակով։ Փորձագետները նշում են, որ ամերիկյան մաքսատուրքերը պետություններին ստիպում են նոր ֆինանսական ուղիներ փնտրել։ Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում է առևտուրը դոլարային համակարգից դուրս, սակայն Մոսկվան չի ձգտում ամբողջական ապադոլարիզացիայի։ Հնդկաստանը, լինելով ռուսական նավթի խոշոր գնորդ, նույնպես հանդես է գալիս թվային վճարումների օգտագործման օգտին։ Քուինսիի ինստիտուտի ներկայացուցիչ Սարանգ Շիդորեն BRICS-ն անվանել է «սահմանափակ նպատակների համար գործող պրագմատիկ ակումբ», որի մասնակիցները կենտրոնացած են տնտեսական զարգացման և առևտրի վրա։

BRICS-ն ընդլայնել է իր կազմը՝ միավորման մեջ ընդգրկելով ԱՄԷ-ին, Եգիպտոսին, Եթովպիային և այլ երկրներին, ինչի արդյունքում խմբի տնտեսական կշիռը համաշխարհային ասպարեզում ավելացել է։ Պետությունները շարունակում են զարգացնել փոխադարձ համագործակցությունը արտաքին ճնշման պայմաններում։ Չինաստանը դարձել է Ռուսաստանի կարևորագույն առևտրային գործընկերը, իսկ մյուս մասնակիցները դիվերսիֆիկացնում են իրենց կապերը։ Դրա օրինակներից է ԱՄԷ-ի՝ Գերմանիայի տնտեսության տարբեր ոլորտներում 46 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերը։

Վերջերս հայտնի դարձավ, որ փորձագետներն առանձնացրել են BRICS-ի շրջանակում անդրսահմանային հաշվարկների զարգացման չորս հիմնական ուղիներ։ Ամենապրագմատիկ սցենարը համարվել է ազգային վճարային համակարգերի օգտագործումը՝ երկկողմ թղթակցային հաշիվների միջոցով։ Քննարկվել են նաև կենտրոնական բանկերի արժույթների հիման վրա միջազգային թվային հարթակի ստեղծման և մասնակիցների համակարգման այլ մեխանիզմների ներդրման տարբերակները։

Leave a comment