Չինաստանը հերքել է ամերիկյան ռազմաբազային հարվածելու գործում Իրանին օգնելու մեղադրանքները

https://arm.sputniknews.ru/20260914/chinastany-herqel-e-amerikjan-razmabazajin-harvatselu-gvortsum-iranin-ognelu-meghadranqnery-106822752.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84691785_112:0:1600:1116_1920x0_80_0_0_01a09aca609fac07cfed16d373d6ca20.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չինաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան

չինաստան, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան

Բաժանորդագրվել

Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանը հերքել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազային իրանական հարվածի նախապատրաստման գործում չինական ընկերությունների մասնակցության մասին լուրերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Ճեպազրույցի ժամանակ դիվանագետին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հուլիսին տեղի ունեցած հարձակումից առաջ Իրանն իբր չինական ընկերություններից ստացել էր ամերիկյան բազայի արբանյակային լուսանկարները:

Գո Ցզյակունն այդ մեղադրանքներն անհիմն է անվանել և ընդգծել, որ Պեկինը անշեղորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները:

«Որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը միշտ անշեղ կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ապացույցներով չհիմնավորվող կասկածների և մեղադրանքների դեմ», – հայտարարել է նա։

Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է, որի վրա իրանական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, ևս չորսը վիրավորվել էին:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հարձակումից առաջ և հետո Իրանը չինական ընկերություններից ստացել է բարձր հստակության արբանյակային լուսանկարներ: Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները չէին նշել այն ընկերությունները, որոնք ենթադրաբար փոխանցել են պատկերները, և չէին պնդել, որ Չինաստանի իշխանություններն անմիջականորեն մասնակցել են հարվածի նախապատրաստմանը:

Թերթի տվյալներով՝ ամերիկյան իշխանություններն այդ հարցը բարձրացրել են Պեկինի հետ շփումներում։ Չինական կողմը հերքել է մեղադրանքները և պահանջել ապացույցներ ներկայացնել:

Leave a comment