https://arm.sputniknews.ru/20260914/hujs-unenq-vor-irakan-hajastani-mi-masy-chi-arzhanana-shushii-tshakatagrin-aram-arajin-106822296.html
Հույս ունենք, որ «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին. Արամ Առաջին
Հույս ունենք, որ «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին. Արամ Առաջին
Sputnik Արմենիա
Արամ Ա–ի խոսքով` Բաքվի կողմից հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելը ՀՀ իշխանությունների անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T13:34+0400
2026-09-14T13:34+0400
2026-09-14T13:35+0400
արամ առաջին կաթողիկոս
արցախ
տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան
լեռնային ղարաբաղ
եկեղեցի
շուշի
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96504993_0:12:1142:654_1920x0_80_0_0_db7ec08a09626d301707812f34837b65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի աչքի առաջ պատմության սարսափելի խեղաթյուրում է տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների` օկուպացված Արցախ երկօրյա այցին։Սեպտեմբերի 11–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Արցախ երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղ են գնացել։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։Նրա խոսքով` Բաքվի կողմից հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելը ՀՀ իշխանությունների անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։«Հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին»,–նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
լեռնային ղարաբաղ
շուշի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96504993_0:0:1142:858_1920x0_80_0_0_e9c355463882c9b2933140fa388244cc.jpg.webp
արամ առաջին կաթողիկոս, արցախ, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, լեռնային ղարաբաղ, եկեղեցի, շուշի, հայ-ադրբեջանական
արամ առաջին կաթողիկոս, արցախ, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, լեռնային ղարաբաղ, եկեղեցի, շուշի, հայ-ադրբեջանական
Արամ Ա–ի խոսքով` Բաքվի կողմից հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելը ՀՀ իշխանությունների անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի աչքի առաջ պատմության սարսափելի խեղաթյուրում է տեղի ունենում։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների` օկուպացված Արցախ երկօրյա այցին։
Սեպտեմբերի 11–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Արցախ երկօրյա այցով Լեռնային Ղարաբաղ են գնացել։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։
«Խորը ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած տեսանյութերը, որտեղ Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում թե ինչպես են մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ներկայացվում որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առաջ…»,–գրել է Արամ Ա–ն։
Նրա խոսքով` Բաքվի կողմից հայկական ժառանգությունն աղվանական ներկայացնելը ՀՀ իշխանությունների անմիաբանության ու անհեռատես քաղաքականության հետևանքն է։
«Հույս ունենք, որ խաղաղության կեղծ շպարի հետևում «իրական» Հայաստանի մի մասը չի արժանանա Շուշիի ճակատագրին»,–նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։