ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
ԱՄՆ-ից ներդրում չի լինելու, 5 միլիարդ դոլար մենք պետք է ծախսենք մոդուլային ատոմակայան կառուցելու համար: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը:
«Մոդուլային ատոմակայանը լրջագույն խնդիրներ է առաջացնելու, նման կայան որևէ երկրում չի փորձարկվել: Նաև համապատասխան մասնագետներ չունենք, բայց մեր գլխին այդքան պարտք է կուտակվում», – մեկնաբանեց Մանվելյանը:
ԱՄՆ փոխնախագահի այցի մասին խոսելիս Մանվելյանը նշեց, որ ՀՀ այցը միջանկյալ էր, ցավոք, Ադրբեջանում ավելի հագեցած օրակարգ է քննարկվել, միլիարդավոր դոլարների զենքի պայմանագիր է կնքվել. «Չհամարձակվեցին ուղեկցել Վենսին անգամ Ծիծեռնակաբերդ, չեմ զարմանա, որ զանգել, աղաչել, պաղատել են ջնջել ցեղասպանություն բառը, որ «խաղաղությանը» չխանգարի»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ