Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են միլիարդատերերի ինդեքսի առաջին տասը հորիզոնականները

Ամերիկացի գործարարներն առաջին անգամ ամբողջությամբ զբաղեցրել են Bloomberg գործակալության միլիարդատերերի ինդեքսի առաջին տասը հորիզոնականները։

Ինչպես հայտնում է գործակալությունը, շքեղության ապրանքների ոլորտի ֆրանսիացի մագնատ Բեռնար Առնոն դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակից՝ իր տեղը զիջելով 96-ամյա ներդրող Ուորեն Բաֆեթին։

Ցուցակը հսկայական առավելությամբ գլխավորում է Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 918.8 միլիարդ դոլար։ Նրան հաջորդում են տեխնոլոգիական ոլորտի գործարարներ, այդ թվում՝ Լարի Փեյջը, Ջեֆ Բեզոսը, Սերգեյ Բրինը և Մայքլ Դելը։

Գործակալությունը նշում է, որ 2012 թվականին այս վարկանիշի հրապարակումից ի վեր առաջին անգամ առաջին տասը հորիզոնականները զբաղեցրել են բացառապես ամերիկացիներ։

Leave a comment