Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել

Քաղաքականություն

14.09.2026 | 10:21

Ուկրաինական ԱԹՍ-ները սեպտեմբերի լույս 14-ի գիշերը հարձակվել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի և Ռոստովի մարզի վրա։ Այս մասին հայտնել են տելեգրամ ալիքները և տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են Սոչիում և Դագոմիսում պայթյունների մասին: Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը գիշերը հայտնել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին: Supernova+ և Крымский ветер ալիքների համաձայն՝ Դագոմիսում հարված է հասցվել C-400 զենիթահրթիռային համակարգին։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Մեկ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում: Վնասվել են երեք մասնավոր տներ։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ անօդաչուի անկման հետևանքով վնասվել է Ակսայսկի շրջանում կառուցվող շենքի 18-րդ հարկը, Ռոստովի Կիրովսկի շրջանում՝ մեքենա, Կամենսկի շրջանում՝ երկու բնակարանային շենքերի պատուհաններ, Նեկլինովսկի շրջանում՝  ավտոմեքենաներ, տների պատուհաններ և տանիքներ, Մյասնիկովսկի շրջանում՝ էլեկտրահաղորդման գիծ։ Ոչ ոք չի տուժել։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, բռնակցված Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի ու Սև ծովի վրա ուկրաինական 399 ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment