https://arm.sputniknews.ru/20260914/hhn-ekaterinburgum-masnakcel-e-mijazgajin-eritasardakan-paratvoni-bacman-ararvoghutjany-106808493.html
ՀՀ պատվիրակությունը Եկատերինբուրգում մասնակցել է Միջազգային երիտասարդական փառատոնի բացմանը
ՀՀ պատվիրակությունը Եկատերինբուրգում մասնակցել է Միջազգային երիտասարդական փառատոնի բացմանը
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ, փառատոնին ժամանել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T08:40+0400
2026-09-14T08:40+0400
2026-09-14T08:44+0400
եկատերինբուրգ
փառատոն
երիտասարդ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106806948_0:193:1280:913_1920x0_80_0_0_4c95dadaa559f6a171df51e7b9bdc1fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած Միջազգային երիտասարդական փառատոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Ռուս-հայկական երիտասարդական միության (ՌՀԵՄ) մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ընդհանուր առմամբ արարողությանը մասնակցել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ: Հայաստանի բազմամարդ պատվիրակությունը՝ ազգային խորհրդանիշներով ու երգերով, քայլերթով գնացել է բացման արարողության վայր՝ «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն։Բացմանը ելույթ է ունեցել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն՝ կատարելով «Վայրի հրեշտակը» սերիալի հայտնի հիթը, ինչպես նաև թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր պարային այցեքարտը, իսկ «Էքսպոյի» դահլիճներում զուգահեռաբար բացվել է տեխնոլոգիաներին և ապագայի կերպարին նվիրված ծավալուն ինտերակտիվ ցուցահանդեսային տարածք: Հայկական պատվիրակությունն իր տաղավարում պարել է հանրահայտ հայկական «Բերդ» պարը՝ հրավիրելով այլ երկրների մասնակիցներին միանալ պարին:«Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պատասխանատվություն՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը Միջազգային երիտասարդական փառատոնում: Վստահ եմ, որ մենք մեր երկիրը, նրա մշակույթն ու երիտասարդությանը կցուցադրենք լավագույն կողմից: Իսկ ամենակարևորը՝ մեր պատվիրակության յուրաքանչյուր մասնակից կփորձի առավելագույնը ստանալ փառատոնի ընձեռած հնարավորություններից», – նշել է ՌՀԵՄ նախագահի նախկին օգնական, «Հայկական երիտասարդական ցանց» ՀԿ նախագահ, Միջազգային երիտասարդական փառատոն–2026-ում Հայաստանի պատվիրակության համակարգող Ժիրայր Թորգոմյանը:Բացման արարողության շրջանակներում բեմ է դուրս եկել նաև Չեբուրաշկան (փառատոնի գլխավոր խորհրդանիշը), ցուցադրվել են տեսահոլովակներ տարբեր երկրներից: Բեմը վերածվել է «տրանսպորտային հանգույցի», ուր ժամանում էին պատվիրակություններ ամբողջ աշխարհից:Ինչն է միավորում ՌԴ և Հայաստանի երիտասարդներին. Եկատերինբուրգի փառատոնի մասնակցի կարծիքը
եկատերինբուրգ
2026
Լուրեր
am_HY
Армения приняла участие в церемонии открытия МФМ-2026
Sputnik Արմենիա
Армения приняла участие в церемонии открытия МФМ-2026
2026-09-14T08:40+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106806948_0:0:1280:960_1920x0_80_0_0_86dc985bebf0274a7875f6ec54128c3a.jpg.webp
եկատերինբուրգ, փառատոն, երիտասարդ, հայաստան
եկատերինբուրգ, փառատոն, երիտասարդ, հայաստան
Ընդհանուր առմամբ, փառատոնին ժամանել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած Միջազգային երիտասարդական փառատոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Ռուս-հայկական երիտասարդական միության (ՌՀԵՄ) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ արարողությանը մասնակցել են պատվիրակություններ 191 երկրից, արտիստներ ու կոլեկտիվներ, հայտնի հաղորդավարներ:
Հայաստանի բազմամարդ պատվիրակությունը՝ ազգային խորհրդանիշներով ու երգերով, քայլերթով գնացել է բացման արարողության վայր՝ «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն։
«Մենք տրամադրված ենք փառատոնին Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը, և, անշուշտ, մեր առաքելությունն է լինելու նոր որակ հաղորդելը և միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացումը», – նշել է ՌՀԵՄ նախագահ, Հայաստանում Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Ռաֆայել Պողոսյանը:
Բացմանը ելույթ է ունեցել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն՝ կատարելով «Վայրի հրեշտակը» սերիալի հայտնի հիթը, ինչպես նաև թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Յուլիա Պերեսիլդը:
Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացրել է իր պարային այցեքարտը, իսկ «Էքսպոյի» դահլիճներում զուգահեռաբար բացվել է տեխնոլոգիաներին և ապագայի կերպարին նվիրված ծավալուն ինտերակտիվ ցուցահանդեսային տարածք: Հայկական պատվիրակությունն իր տաղավարում պարել է հանրահայտ հայկական «Բերդ» պարը՝ հրավիրելով այլ երկրների մասնակիցներին միանալ պարին:
«Մեր պատվիրակության համար մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պատասխանատվություն՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը Միջազգային երիտասարդական փառատոնում: Վստահ եմ, որ մենք մեր երկիրը, նրա մշակույթն ու երիտասարդությանը կցուցադրենք լավագույն կողմից: Իսկ ամենակարևորը՝ մեր պատվիրակության յուրաքանչյուր մասնակից կփորձի առավելագույնը ստանալ փառատոնի ընձեռած հնարավորություններից», – նշել է ՌՀԵՄ նախագահի նախկին օգնական, «Հայկական երիտասարդական ցանց» ՀԿ նախագահ, Միջազգային երիտասարդական փառատոն–2026-ում Հայաստանի պատվիրակության համակարգող Ժիրայր Թորգոմյանը:
Բացման արարողության շրջանակներում բեմ է դուրս եկել նաև Չեբուրաշկան (փառատոնի գլխավոր խորհրդանիշը), ցուցադրվել են տեսահոլովակներ տարբեր երկրներից: Բեմը վերածվել է «տրանսպորտային հանգույցի», ուր ժամանում էին պատվիրակություններ ամբողջ աշխարհից: