Դժվար է իմանալ, թե Թրամփի որ հայտարարությունն է պետք որպես հիմք ընդունել. Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Դժվար է իմանալ, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որ հայտարարությունն է պետք ընդունել որպես հիմք»։

Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը India Today-ին տված հարցազրույցում։

«Մի օր նա ասում է, որ ուզում է ոչնչացնել Իրանը, իսկ հաջորդ օրը ասում է, որ մենք ընկերներ ենք։ Մի օր նա ասում է, որ ընդունում է մեզ, իսկ հաջորդ օրը՝ ոչ։

Այս հակասական ազդանշանները դժվարացնում են Թեհրանի համար հասկանալը, թե որ հայտարարությունն է պետք ընդունել որպես հիմք հետագա քայլերը որոշելու կամ բանակցություններ վարելու համար», – նշել է Իրանի նախագահը։

Leave a comment