ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրլանդիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ կողմ է Իրլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իրլանդիայի միավորմանը։
Թեև այցն ուներ մասնավոր բնույթ՝ Դունբեգում գտնվող իրեն պատկանող գոլֆ-ակումբում անցկացվող Irish Open մրցաշարին մասնակցելու նպատակով, սեպտեմբերի 12-ին Թրամփը Դուբլինում հանդիպել է Իրլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ։
«Ես չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել, բայց ասեմ ձեզ․ ես շատ կցանկանայի տեսնել Իրլանդիան միավորված։ Դա ի վերջո միևնույն է տեղի է ունենալու։ Այդ դեպքում ինչո՞ւ դա չանի հիմա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի ուշ՝ Դուբլինում ԱՄՆ դեսպանի նստավայրում գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը ճշգրտել է, որ Իրլանդիայի միավորման հարցում «միանշանակ պատասխան չկա», սակայն հավելել է, որ երկու հատվածների միավորումը «շատ հիանալի գաղափար է»։
Ամերիկյան լիդերի այս հայտարարությունը, որը Լոնդոնն ու Դուբլինը նախընտրել են թողնել առանց պաշտոնական մեկնաբանության, դիտարկվում է որպես քայլ Միացյալ Թագավորության դեմ, որը, չնայած Վաշինգտոնի հետ դաշնակցային հարաբերություններին, հրաժարվել էր մասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին։