Գլենդեյլում հայ եղբայրները մտնել են այրվող շենքն ու փրկել 6 տարեցի

Գլենդեյլում հայազգի եղբայրներն այրվող ծերանոցից փրկել են վեց տարեցների. նրանք մտել են շենք  մինչև հրշեջների ժամանումը։ Այս մասին գրում է New York Post-ը։

20-ամյա Ալեքս Բազինյանը և նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկը, բնակվում են Մաունթն փողոցի 1800-րդ թաղամասում՝ խնամքի կենտրոնի հարևանությամբ, որտեղ նախօրեին կեսօրից հետո՝ ժամը 16:45-ին, բռնկվել էր հրդեհը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ արդեն կրակը բավականին տարածված էր։ 

«Դուրս վազեցի և նայում էի դեպի մուտքի դուռը, երբ դրսում տեսա բուժքրոջը, որը օգնություն էր կանչում», – պատմել է Ալեքսը KTLA-ին այն պահի մասին, երբ հասկացել է, որ մարդիկ ներսում արգելափակված են մնացել։

Նարեկը պատմել, որ հրդեհը մարելու փորձերն անօգուտ են եղել, կրակը գնալով ավելի էր բորբոքվել։ Այդ պահին եղբայրները որոշել էին ներս վազել։

Ըստ տեղեկությունների՝ տանը ութ մարդ է եղել, որոնցից երկուսը՝ բուժքույր։ Եղբայրների խոսքով, բուժքույրերը փոԳլենդեյլում հայ եղբյարները մտնել են այրվող շենքն ու փրկել 6 տարեցի րձում էին տարեց բնակիչներին անվտանգ վայր տեղափոխել։

«Մտնում եմ այդ մեծ սենյակն ու տեսնում հատակին պառկած տարեցների՝ կատետրներով։ Ոմանք վիրավոր էին, ոտքերին արյուն կար։ Մենք պարզապես մեկ առ մեկ դուրս բերեցինք բոլորին»,- պատմել է Ալեքսը։ 

Օգնության շտապած ևս երկու հարևանի շնորհիվ՝ նախքան հրշեջների ժամանումը, վեց տարեցներին հաջողվել է դուրս բերել շենքից։ 

Leave a comment