Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի 4 մարզերով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները սկսել են պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան:


Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը»:


Հիշեցնենք՝ Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ 


 



 

Դիտումների քանակ12

Leave a comment