Խոշտանգման ենթադրյալ դեպքի առիթով նշանակվել է ծառայողական քննություն. Ֆակտոր

Քաղաքականություն

Խոշտանգման ենթադրյալ դեպքի առիթով նշանակվել է ծառայողական քննություն. Ֆակտոր

Խոշտանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ Factor TV-ի հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք՝ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել: Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով 

 

Leave a comment