Մայր աթոռում սկսվել է Խաչվերացի պատարագը. Միքայել սրբազանն է մատուցում այն

Բաժանորդագրվել

Րաֆիի Հովհաննիսյանը կարծում է, որ Միքայել սրբազանն այսօր ամենաազատն է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Մայր տաճարում սկսվել է Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագը։ Այն կալանքից հետո առաջին անգամ իրականացնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ Խաչվերացը 5 տաղավար տոներից վերջինն է։

Խաչվերացի օրը տոնելու և Մայր աթոռ սուրբ Էջմիածին պատարագի մասնակցելու համար բազմաթիվ քաղաքացիներ են այցելել։ Նրանց թվում է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մեր հայրենիքի հարության հեռանկարը և՛ Աստծո, և՛ հայի ձեռքում է։ Մենք այսօր հենց այդ խոնարհ հավատքով ու մղումով առաջ ենք շարժվում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է Խաչվերացի տոնի պատարագը մատուցելու Մայր տաճարում, Հովհաննիսյանը շեշտեց` սրբազանն իր ամբողջ կյանքը տվել է հավատքի և հայրենիքի ծառայության համար, եղել է նաև խղճի և քաղաքական բանտարկյալ։ Նա մեր բոլորի միջից ամենաազատն է մնացել այսօր։ Դեռևս կան և՛ քաղաքական ու հասարակական գործիչներ, և՛ հոգևորականներ, որ դեռ անազատության մեջ են ու այս օրը նաև իրենց համար է, որ հավատանք` իրենք էլ ազատ կլինեն»,– ասաց Հովհաննիսյանը։

«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը նույնպես եկել է Մայր տաճար։

«Այսօր Խաչվերացի տոնն է ու հենց այսօր վերադարձվեց խաչը, հետևաբար այսօր իրապես տոն է։ Մեր ամեն ինչն Աստծով և խաչով է։ Ցանկանում եմ, որ բոլորն առաջնորդվեն քրիստոնեական, Հայ առաքելական եկեղեցու արժեքներով»,– լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանը։

Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։

Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է

Leave a comment